Մեքսիկացի մասնագետ, «Բարսելոնայի» երիտասարդական թիմի մարզիչ Ռաֆայել Մարկեսը չի գլխավորի կատալոնական ակումբի գլխավոր թիմը, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Իր հերթին՝ Մարկեսը հայտնել էր, որ կցանկանար գլխավորել թիմը, եթե իրեն առաջարկեին զբաղեցնել այդ պաշտոնը։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է թիմի ղեկին փորձառու մասնագետ տեսնել։
Կատալոնացիները չեն ցանկանում ռիսկի դիմել՝ անփորձ մարզչի հրավիրելով։ Հետևաբար, ըստ աղբյուրի, Ռաֆայել Մարկեսին նշանակելու տարբերակը բացառվում է։