«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը խոսել է այս մրցաշրջանի ավարտին իր թիմի՝ եվրոպական մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունների մասին։
«Սելտայի» հետ խաղում մեր վաստակած երեք միավորը մեզ մոտեցնում է եվրագավաթային ուղեգիր նվաճելուն, քանի որ ոչ «Ռեալ Սոսյեդադին», ոչ էլ «Բարսելոնային» չհաջողվեց հաղթել իրենց վերջին հանդիպումներում:
Երազո՞ւմ եմ Չեմպիոնների լիգայի մասին.․․ Տեսնենք, թե ինչ կլինի 10 տուրից հետո։ Պարզ է միայն մի բան՝ «Ռեալը» հեշտությամբ է հաղթում, մինչդեռ մյուս բոլոր թիմերի համար դժվար է հաղթել իրենց հանդիպումներում։ Մենք «Ռեալի» հետ նույն մակարդակին չենք գտնվում»,- Միչելի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ժիրոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Միչելի թիմը 22 տուրից հետո վաստակել է 55 միավոր։ Թիմի տարբերությունը հինգերորդ տեղից կազմում է 13 միավոր: