«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յան Կոուտոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում», կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Lրագրող Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
«Ժիրոնայի» առաջատարներից մեկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, սակայն ակնկալվում է, որ «Մանչեսթեր Սիթին» նրա տեղափոխության համար ավելի բարձր արժեք կսահմանի:
«Ժիրոնան» իսպանական Լա լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Թիմը 22 խաղից հետո վաստակել է 55 միավոր։