Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը խոսել է մյունխենյան ակումբում իր ելույթների մասին:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում Դեյվիսի ծառայություններով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։
«Այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում: Ես խաղում եմ անհավանական թիմում՝ Եվրոպայի բացարձակ թոփ-ակումբներից մեկում»,- Դեյվիսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։