Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց «Նյուպորտին»։
Մանչեսթերյան թիմի կազմում առաջին կեսում աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշն ու Կոբի Մայնուն։ Մինչև ընդմիջում տանտերերից հաշիվը կրճատեց Բրին Մորիսը։
Երկրորդ խաղակեսի սկզբում Ուիլյամ Էվանսը վերականգնեց հաշվի հավասարությունը։
68-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Անտոնին, իսկ 90+4-րդ րոպեին աչքի ընկավ Ռասմուս Հոյլունդը։