«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բարձր է գնահատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքը՝ կարծիք հայտնելով, որ նա ապագայում կարող է գլխավորել «Բավարիան»։
«Դա կախված է միայն նրանից: Չեմ կարծում, որ «Բավարիան» դեմ է, քանի որ նա հայտնի, փորձառու, տակտիկապես գրագետ մարզիչ է։ Կլոպը հարգանք է վայելում բոլոր ֆուտբոլիստների և մարզիկների կողմից:
Կարծում եմ, որ նա միանշանակ պոտենցիալ թեկնածու է, որն ինչ-որ պահի կարող է աշխատել «Բավարիայում»: Գուցե նա նախ ուզում է հանգստանալ: Գուցե նա այլևս չի ցանկանում աշխատել ակումբում։ Ես պատկերացնում եմ, որ նա մի օր կդառնա ազգային հավաքականի մարզիչ: Իհարկե, դա հիմնականում կախված է նրանից»,- Bild-ի հետ զրույցում ասել է Նոյերը:
Ավելի վաղ գերմանացի մասնագետը պաշտոնապես հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լիվերպուլից»։