Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»:
Ըստ լրագրող Քրիստիան Ֆալկի՝ «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դարձել է Չավիին փոխարինելու հիմնական թեկնածուն։ Երեկ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
58-ամյա Ֆլիկը չի աշխատում 2023 թվականի սեպտեմբերից։
Նշվում է, որ «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան արդեն փորձել է թիմ հրավիրել Ֆլիկին 2021 թվականին: Գերմանացու մերժումից հետո ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր Չավիին։