«Բավարիան» հայտարարել է «Գալաթասարայի» պաշտպան Սաշա Բոեի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստի համար «Բավարիան» կվճարի 28-29 միլիոն եվրո։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Գալաթասարայը» կստանա 30 միլիոն եվրո և 5 միլիոն հնարավոր բոնուսներ։
Այս մրցաշրջանում Բոեն Թուրքիայի առաջնությունում անցկացրել է 19 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։