Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է աշխատանքի անցնել Ֆրանսիայի հավաքականում։
Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը պատրաստ է սպասել, մինչև Ֆրանսիայի հավաքականում թափուր դառնա թիմի մարզչի պաշտոնը, որը ներկայումս զբաղեցնում է Դիդյե Դեշամը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը դիտարկում է նաև «Մարսելը» գլխավորելու տարբերակը և նա հրաժարվել է աշխատել Ալժիրի հավաքականում, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը Մադրիդի «Ռեալից» հեռացել է 2021 թվականին։ Զիդանը մադրիդյան ակումբի հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն։