Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Վիլյառեալին» և 3-5 ավարտեց խաղը:
41-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Մորենոն,իսկ 54-ին Ախոմախը կրկնապատկեց այն: 60-րդ րոպեին Գյունդողանը նախ, կրճատեց հաշիվը, ապա 8 րոպե անց Պեդրին հավասարեցրեց այն: 71-ին Բեյլին ինքնագոլի հեղինակ դարձավ, սակայն 84-ին Գեդեսը հավասարեցրեց հաշիվը՝ 3-3:
Խաղի հիմնական ժամանակում հյուրերը ևս երկու գոլ հեղինակեցին՝ պարտության մատնելով կատալոնացիներին:
Այս խաղից հետո «Բարսան» 44 միավորով 3-րդն է, իսկ «Վիլյառեալը» 23 միավորով՝ 14-րդը: