«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Բրեմերը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցանկում:
Նշվում է, որ «Յունայթեդը» դեռ նախորդ ամառ էր բրազիլացու տրանսֆերի հավակնորդների թվում, սակայն նա մնաց Թուրինում և դեկտեմբերի վերջին երկարաձգեց պայմանագիրն իր ակումբի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, «Մանչեսթեր Յունայթեդը» նորից հայացքն ուղղել է Բրեմերի կողմը: Պրեմիեր լիգայի գրանդը դիտարկում է կենտրոնական պաշտպանին որպես հաջորդ տրանսֆերային պատուհանի իրենց առաջնահերթ նպատակներից մեկը:
Ընթացիկ մրցաշրջանում «բյանկոներիների» կազմում անցկացրած 23 խաղում Բրեմերը երկու գոլ է խփել: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։