«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է, որ առաջիկա ամառ անպայման կվաճառի 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը, պայմանով, եթե նա չհրաժարվի իր աշխատավարձը տարեկան 13-14 միլիոն եվրոյի հասցնելու ցանկությունից: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ առաջիկա ամիսներին «Բավարիան» կվերսկսի կանադացի խաղացողի ներկայացուցիչների հետ բանակցությունները նրա աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ։ Դևիսի աշխատավարձի պայմաններն առանցքային գործոն կլինեն այս բանակցությունների արդյունքների համար։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ ինսայդներ են շրջանառվում Դևիսի ծառայություններով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: