«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն Ջոն Մուրթուն հանդիպել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային պաշտոնյաների հետ 2023 թվականի դեկտեմբերին, որպեսզի կապեր հաստատի տեղական ակումբներին չորս խաղացողների հնարավոր վաճառքից առաջ: Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Խոսքը պաշտպան Ռաֆայել Վարանի, կիսապաշտպան Կազեմիրոյի, ինչպես նաև հարձակվողներ Ջեյդոն Սանչոյի ու Էնթոնիի մասին է։ Ինչ վերաբերում է Սանչոյին և Էնթոնիին, ապա նրանցից յուրաքանչյուրի համար, ըստ աղբյուրի, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաստակել մոտ 60 միլիոն եվրո՝ փորձելով փոխհատուցել երկու խաղացողների վրա ծախսած 181 միլիոն եվրոյի մի մասը: Վարանի և Կազեմիրոյի գները չեն բարձրաձայնվել, բայց նրանք նաև հայտնի խաղացողներ են, որոնց հետ սաուդյան թիմերը կարող են պայմանագիր կնքել:
Սանչոն արդեն կարող էր խաղալ «Ալ Իթիֆակում», սակայն 2023 թվականի ամռանը ակումբը, որը մարզում էր Սթիվեն Ջերարդը, հրաժարվեց գործարքի մեջ ներառել նույն 60 միլիոն եվրոյի պարտադիր գնումը: Հունվարին Սանչոն վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա»։