Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը «Ֆլամենգոն» անվանել է իր կյանքի ակումբ։
«Կարծում եմ, որ կարող էի ողջ կարիերաս անցկացնել «Ռեալում», բայց իմ կյանքի ակումբը «Ֆլամենգոն» է։ Ես հորս խոստացա, որ մի օր կվերադառնամ այնտեղ։ Եվ ես պետք է կատարեմ այս խոստումը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: