«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակի (4:0) մասին։
«Դժվար է բացատրել, ես փորձում եմ ճիշտ ժամանակին լինել ճիշտ տեղում: Դա բնական զգացողություն է խաղի ընթացքում: Փորձում եմ թիմին օգնել գոլերով և գոլային փոխանցումներով։ «Բորնմութը» լավն էր, երկրորդ կեսում նրանք պարզապես հիանալի էին: Կատարված փոփոխություններից հետո մեզ մոտ ամեն ինչ ավելի լավ ստացվեց»,- Ժոտայի խոսքն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում պորտուգալացի հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել, իսկ «Լիվերպուլը» հաղթանակի էր հասել 4։0 հաշվով։ 21 տուրից հետո մերսիսայդցիները 48 միավորով գլխավորում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (43 միավոր), սակայն մանչեսթերյան թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։