«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0)։
«11 օր հանգստյան օր ունեինք, այդ 11-ից 5-ը մարզվեցինք, ռիթմի պակաս ունենք: Ես դրանից չեմ դժգոհում, դա մեր մեղքն է, բայց իսկապես դժվար է։ Այնուամենայնիվ, մյուս թիմում էլ նույն իրավիճակն էր:
Մենք պետք է ավելի լավ սկսենք խաղերը, բայց ամեն դեպքում խաղը տևում է մոտավորապես 98 րոպե է։ Պետք չէ 98 րոպե խաղալ բացարձակ ամենաբարձր մակարդակով: Սա հազվադեպ է ստացվում»,- Կլոպի խոսքն մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։
21 տուրից հետո «Լիվերպուլը» 48 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է երկրորդ տեղը (43 միավոր):