Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի 21-րդ տուրի՝ «Ալմերիայի» հետ խաղի (3:2) մրցավարության մասին։
«Այսօր մրցավարի բոլոր որոշումները ճիշտ էին։ Ես հասկանում եմ «Ալմերիայի» արձագանքը, բայց ամեն ինչ ճիշտ էր»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ «Ալմերիայի» գլխավոր մարզիչ Գարիտանոն դժգոհել էր «Ռեալի» հետ հանդիպման մրցավարությունից։
Մինչև 90+9-րդ րոպեն հաշիվը 2:2 էր, սակայն Դանի Կարվախալի դիպուկ հարվածից հետո մադրիդցիները կարողացան հաղթանակ կորզել։