Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ալմերիային»։ Հանդիպումն տանտերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Հանդիպման առաջին րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Լարժի Ռամազանին։ 43-րդ րոպեին Էդգար Գոնսալեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
56-րդ րոպեին «Ռեալից» հաշիվը կրճատեց Ջուդ Բելինգեմը։ 11 րոպե անց Վինիսիուսը վերականգնեց հաշվի հավասարությունը։
90+9-րդ րոպեին Դանի Կարվախալի խփած գոլը հաղթանակ պարգևեց Մադրիդի «Ռեալին»։
«Ռեալը» 20 խաղից հետո 51 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ալմերիան» 6 միավորով վերջին տեղում է։