«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին հերքել է անգլիական ակումբից իր հաճախորդի հնարավոր հեռանալու մասին լուրերը։
«Անտոնի Մարսյալը չի լքի «Մանչեսթեր Յունայթեդը» և կմնա թիմում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը (մինչև այս տարվա հունիսի վերջը՝ ArmSport): Բոլոր այն լուրերը, որոնք վերջին շրջանում պտտվում են նրա շուրջ, սուտ են։ Անտոնին չի հեռացվել ընդհանուր խմբից։ Նա նաև ոչ մի խնդիր չունի մարզչի հետ»,- Լամբոլիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Մարսյալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։