«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին խոսել է լոնդոնյան ակումբի ներկայիս վիճակի մասին։
«Ցավոք սրտի, «Չելսին» այս պահին մի փոքր անհաջող է գործում: Բայց թիմի մարզչին ժամանակ է պետք, Պոչետինոն հիանալի մասնագետ է։ Ես տեսել եմ, որ նա աշխատում է ամենօրյա ռեժիմով: Ներկայիս թիմը բաղկացած է երիտասարդ խաղացողներից, բայց այս պահին մենք հեռու ենք այնպիսի ակումբներից, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», — Թերիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 2016/17 մրցաշրջանում։