«Ինտերի» 35-ամյա դարպասապահ Յան Զոմմերը խոսել է իր հնարավոր կարիերայի մասին։
«Կարիերայի ավարտ. Ես այդ մասին չեմ մտածում։ Ես սիրում եմ խաղալ, հատկապես հիմա «Ինտերում»: Ֆիզիկապես և հոգեպես ես լիովին լավ եմ»,- Զոմմերի խոսքերն է մեջբերում Schweizer Illustrierte-ն։
Ներկայումս շվեյցարացի ֆուտբոլիստը ակումբային մակարդակով անցկացրել է 694 հանդիպում և իր ազգային թիմում 87 հանդիպում: Ընթացիկ մրցաշրջանում Ինտերի դարպասապահն ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 12 գնդակ և անառիկ պահել 16 հանդիպման դարպասը։
20 տուրից հետո Ինտերը 51 միավորով գլխավորում է Ա սերիան: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Յուվենտուսը» (49 միավոր), որին հաջորդում է «Միլանը» (45 միավոր):