«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Քրիսթալ Փելասին» հաղթելուց հետո (5:0) մեկնաբանել է ակումբի չեմպիոնությունը հաղթելու հնարավորությունները։
«Այժմ մենք ունենք այն, ինչ ունենք։ Կա սեզոնի երկրորդ կեսը, որպեսզի ամեն ինչ դնենք և գնանք տիտղոսի ետևից: Կմրցակցե՞նք «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հետ։ Փորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք։
Մենք պետք է այնպես անենք, որ խաղացողները վստահություն զգան։ Եթե նրանք կասկածներ ունեն, դա չի օգնի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Այս հանդիպումից հետո «Արսենալը» 43 միավորով բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Քրիսթալ Փելասը» Անգլիայի առաջնությունում նույնքան հանդիպումներից հետո վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։