«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին արձագանքել է «Ուդինեզեի» դեմ խաղում (3:2) դարպասապահ Մայք Մանյանին ուղղված ռասիստական վանկարկումներին։
«Ես հիասթափված եմ կատարվածից և հպարտ եմ, որ մարզում եմ այնպիսի լավ մարդու, ինչպիսին Մանյանն է: Անգրագետները պետք է մնա տանը: Ժամանակն է վերջ դնել դրան», — Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Խաղի ընթացքում միլանյան թիմի դարպասապահը հրաժարվեց շարունակել հանդիպումը, սակայն րոպեներ անց խաղընկերների հետ զրույցից հետո Մանյանը վերադարձավ խաղադաշտ։