«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում «Քրիստալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը (5:0).
«Վերջին անհաջողություններից հետո մենք լավ աշխատանք կատարեցինք և տարանք ճիշտ այնպիսի հաղթանակ, ինչպիսին պետք էր: Մեզ օգնեց վաղաժամ գոլը, որից հետո ազատ գոտիներ հայտնվեցին, ու մենք դրանից օգտվեցինք»,- ասել է մարզիչը TNT Sports-ի եթերում: