«Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ թիմի նորեկ Էրիկ Դայերը իր նորամուտը կնշի Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Վերդերի» դեմ խաղում։
«Էրիկ Դայերը հաստատ իր նորամուտը կկատարի «Վերդերի» դեմ խաղում: Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա մեկնարկելու են Ուպամեկանոն ու Մատիս դե Լիգտը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կարող ենք Դայերին մի քանի րոպե տրամադրել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sport.de-ն։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Բավարիա»-«Վերդեր» հանդիպումը կկայանա հունվարի 21-ին։