«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը շարքից դուրս է մնացել «Բետիսի» հետ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպման նախօրեին, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա խաղացողը շաբաթվա վերջին կվերադառնա թիմ:
«Բետիս» — «Բարսելոնա» խաղը տեղի կունենա հունվարի 21-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21։30-ին։