«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (5:0)։
«Մենք աշխատում ենք ամեն ինչի վրա և ցանկանում ենք գերակայել խաղի յուրաքանչյուր փուլում։ Մենք ցանկանում ենք լինել աշխարհի լավագույն թիմը, ուստի պետք է ամեն ինչում լավագույնը լինել: Մենք դեռ կարող ենք ավելիին հասնել, կշարունակենք աշխատել այն ամենի վրա, ինչը կարող է մեզ ավելի լավը դարձնել»,- Արտետայի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Այս հանդիպումից հետո «Արսենալը» 43 միավորով բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։