«Նյուքասլը» դիտարկում է «Էվերթոնի» բելգիացի կիսապաշտպան Ամադու Օնանային ձեռք բերեկու տարբերակը, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է մոտ 58 միլիոն եվրո։ «Կաչաղակները» ցանկանում են նվազեցնել տրանսֆերի գինը կամ դիտարկել՝ վարձակալության տարբերակը հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով: Նշվում է, որ Օնանան պատրաստ է հեռանալ թիմից։
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ամադու Օնանան անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։