«Բրայթոնը» հայտարարել է «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Վալենտին Բարկոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
19-ամյա արգենտինացին անգլիական ակումբի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։ Transfermarkt.com պորտալի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 9,15 մլն եվրո։
Բարկոն «Բոկա Խունիորսի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Բրայթոնը» 20 խաղից հետո 31 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։