«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ցանկանում, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվի մադրիդյան թիմ։
Ինչպես հայտնում է Metro-ն, 23-ամյա բրազիլացին դիմել է ղեկավարությանը՝ սպառնալով հեռանալ ակումբից, եթե Մբապեի տրանսֆերը կայանա։
Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։