«Ռոմայից» հեռացված մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջարկ է ստացել «Ալ-Շաբաբից», սակայն մտադիր չէ ընդունել այն, հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Անջելո Մանջիանտեն։
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն առաջարկ է արել պորտուգալացուն։ Նշվում է, որ Պրեմիեր լիգայի ակումբները, այդ թվում՝ «Նյուքասլը», վերահսկում են Մոուրինյուի շուրջ ստեղծված իրավիչակը։
«Ալ Շաբաբը» Սաուդյան Արաբիայում տիտղոս չի նվաճել 2012 թվականից: Այս մրցաշրջանում թիմը Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում զբաղեցնում է 11-րդ տեղը: