Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը չի մասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթի առաջիկա հանդիպումներին։
Սալահը մեջքի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն երկու հանդիպում, հաղորդում է Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Եգիպտոսի հավաքականի առաջատարը վնասվածք է ստացել խմբային փուլի երկրորդ տուրի Գանայի դեմ խաղում (2:2):
Սալահը հաստատ բաց կթողնի Կաբո Վերդեի հետ հանդիպումը (հունվարի 22)։