«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ չի դիտել ֆրանսիական գրանդի հարձակվող Կիլիան Մբապեի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որտեղ, մասնավորապես, խոսվում է ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամի մասին։
«Ես չեմ դիտել Կիլիան Մբապեի մասին վավերագրական ֆիլմը։ Ես հեռուստացույց չեմ դիտում, միայն ֆուտբոլ եմ նայում»,- Էնրիկե AS-ի խոսքերն է մեջբերում
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն դժգոհ է Էնրիկեի մարզչական աշխատանքից։ Օրինակ՝ 25-ամյա ֆուտբոլիստին դուր չի գալիս, որ իսպանացի մասնագետը նրան օգտագործում է որպես կենտրոնական հարձակվող։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: