Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ստացել է Globe Soccer Awards մրցանակը՝ որպես 2023 թվականի լավագույն ակումբ։ Այս մասին հայտնել է Globe Soccer Awards-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
2022/2023 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն և նվաճեց նաև Անգլիայի գավաթը։ Բացի այդ, «քաղաքաբնակները» դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 1։0 հաշվով հաղթեց իտալական «Ինտերին»։ 2023 թվականի դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունում, որն անցկացվում էր Սաուդյան Արաբիայում։ Եզրափակչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը 4։0 հաշվով հաղթեց բրազիլական Ֆլումինենսեին։