«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն պատասխանել է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիին ուղղված՝ երկրպագուների և փորձագետների քննադատությանը։ Ֆրանսիացին կարծում է, որ այս մրցաշրջանում վատ խաղի համար պատասխանատու են կատալոնական թիմի խաղացողները։
«Այս մրցաշրջանում մենք ինտենսիվության պակաս ունենք: Արդյունքների համար մարզչին կարող ես մեղադրել այնքան, որքան ուզում ես, բայց առաջին հերթին մեղավոր են հենց իրենք՝ խաղացողները։
Պատասխանատվությունը մեզ վրա է, քանի որ մենք ենք խաղադաշտում»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Barcablaugranes-ը։