Հարձակվող Իվան Պերիշիչը «Տոտենհեմից» վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Հայդուկ»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
««Հայդուկը» կարող է հաստատել, ի գոհունակություն ողջ հասարակության, որն անհամբեր սպասում էր այս պահին, որ Իվան Պերիշիչը գրեթե 17 ու կես տարի անց կրկին կկրի չորս համարով սպիտակ մարզաշապիկը: Արտերկրում երկար ու չափազանց հաջողակ կարիերայից հետո Իվանը վերադառնում է Պոլյուդ։ Պերիշիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կմիանա սպիտակներին անգլիական «Տոտենհեմից»: Հունիսի վերջին վարձավճարի ավարտից հետո ակումբի և հարձակվողի միջև համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ մրցաշրջանի համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Պերիշիչը «Հայդուկի» սան է։