«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդցի հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի մասին, որը ֆուտբոլիստը ստացել է Գանայի հավաքականի հետ Աֆրիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում (2:2)։
«Մենք ոչինչ չգիտենք։ Ես խոսել եմ նրա հետ երեկ երեկոյան, և նա պետք է լրացուցիչ բուժզննում անցնի: Նրանք հենց դա են անում հենց հիմա։ Գիտեք, թե ինչ է ազդրի վնասվածքը: Մոն ինչ-որ բան զգաց, իսկ նա հազվադեպ է շարքից դուրս գալիս: Տեսնենք։ Բայց այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք այս մասին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը փոխարինվել է Գանայի հետ Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում։