Ամստերդամի «Այաքսի» նորեկ Ջորդան Հենդերսոնը հույս է հայտնել, որ հոլանդական ակումբի հետ հաջող համագործակցություն կունենա:
««Այաքսի» համար դժվար տարի էր. և՛ խաղադաշտում, և՛ դրանից դուրս: Ինձ համար նույնն է եղել վերջին վեց ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայում, այնպես որ, հուսով եմ, մենք կարող ենք օգնել միմյանց առաջ շարժվել և հասնել առավելագույն հաջողությունների մոտ ապագայում», — ասել է Հենդերսոնը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում: