«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա պաշտպանը համարվում է «Սպարտակի» սան։ Ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի առաջնության այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», «Ուֆան», Գրոզնիի «Ախմատը» և «Բալթիկան»։ 2016/17 մրցաշրջանում Ալեքսանդրը «Սպարտակի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Բալթիկան»։