«Նյուքասլ Յունայթեդի» ավագ Կիրան Տրիպյեն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է Chronicle Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ առաջացել է աջ պաշտպանի դիրքն ուժեղացնելու անհրաժեշտության պատճառով։
Կիրանը Մյունխենը ներկայացնող ակումբ կարող է տեղափոխվել վարձավճարով։
Այս մրցաշրջանում Տրիպյեն մասնակցել է «Նյուքասլի» 28 հանդիպման, որոնցում կատարել է ութ գոլային փոխանցում։ 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: