Լոնդոնի «Տոտենհեմի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի «Հայդուկ» տեղափոխության շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են և գտնվում են եզրափակիչ փուլում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Տոտենհեմը» պատրաստ է խաղացողին վարձավճարով բաց թողնել մինչև մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է նաև, որ Պերիշիչը շատ է ցանկանում վերադառնալ հարազատ թիմ։
Հիշեցնենք, որ Իվանը «Հայդուկի» սան է։ Խորվաթ ֆուտբոլիստը «Տոտենհեմ» է տեղափոխվել «Ինտերից» 2022 թվականի ամռանը։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: