«Նիժնի Նովգորոդը» պայմանավորվել է «Ալանիայի» հետ Վալերի Ծառուկյանի տրանսֆերի հարցում։ Այս մասին գրում է լրագրող Իվան Կարպովը։
Ինսայդերի տեղեկություններով՝ ակումբի հետ Ծառուկյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը կկազմի 3,5 տարի։ Տեղափոխության մասին հնարավոր է պաշտոնապես հայտարարվի ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին։
Այս մրցաշրջանում Ծառուկյանն Առաջին լիգայում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը «Նիժնի Նովգորդից» տեղափոխվեց հունգարական «Ֆերենցվարոշ»։