«Ալ Նասրը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Relevo-ն, սաուդյան ակումբը դիտարկում է 22-ամյա ճապոնացու տրանսֆերն առաջիկայում ձևակերպելու տարբերակը։
Ֆուտբոլիստն այժմ Ճապոնիայի հավաքականի կազմում մասնակցում է Ասիայի գավաթի խաղարկությանը: Կուբոյի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական գրանդ ակումբները։
Նրա գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։