Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ իր մտքերով։ Մայքլը ֆավորիտ է համարում Պեպ Գվարդիոլայի թիմին.
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» կվերցնի տիտղոսը։ Ես նրանց որպես ֆավորիտ եմ համարել մրցաշրջանի մեկնարկից ի վեր և կարծիքս փոխելու պատճառ չեմ տեսնում:
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Լիվերպուլը», անկեղծորեն ես հաճելիորեն զարմացած եմ, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Գվարդիոլայի թիմն ավելի վատ տեսք չունի: Ամեն դեպքում, մեզ սպասվում է մրցաշրջանի շատ հետաքրքիր երկրորդ հատված»,- մեջբերում է Մայքլ Օուենին Mirror-ը: