«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը տեղափոխվել է «Այաքս», հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա անգլիացին երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիֆակի» հետ։ Կիսապաշտպանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ։
Հենդերսոնը միացել է «Ալ-Իտիֆակին» նախորդ տարվա հուլիսին: Սաուդյան ակումբի կազմում նա անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Լիվերպուլում», «Սանդերլենդում» և «Քովենթրիում»: