Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մելբուրնում անցկացվող Australian Open 2024-ի մրցաշարի չորրորդ շրջան։
Երրորդ տուրի խաղում Խաչանովը 6:4, 7:6 (7:4), 4:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է աշխարհի 75-րդ ռակետ չեխ Տոմաշ Մաչաչին: Թենիսիստների հանդիպումը տևել է 3 ժամ 12 րոպե։
Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ։
Australian Open-ի առաջնությունը Մելբուչնում անցկացվում է հունվարի 14-ից 27-ը։