Հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան այսօր այցելել է «Փյունիկի» մարզադպրոց, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի չեմպիոնը շրջել է ակադեմիայի տարածքում, հետևել երկրորդ թիմի մարզման ընթացքին, շփվել մարզիչների հետ, ինչպես նաև հանդիպել «Փյունիկի» պատանի ֆուտբոլիստների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին։
Անելկան ստացել է անվանական խորհրդանշական մարզաշապիկ «Փյունիկ» ակումբի կողմից: