Հայաստանում գտնվող ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները։
Այսօր՝ հունվարի 18-ին, Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։
Մանրամասները՝ ՀՖՖ մամուլի ծառայության տեսանյութում։