«Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։
«Նա այնքան էլ արդյունավետ չէր «Չելսիում»: Երևի փաստն այն է, որ նա քիչ հնարավորություններ ուներ։
Սալահն այն ժամանակ արագ էր, և նա լավ էր ներխուժում տարածություններ, բայց այդ ժամանակ նրա համար, երևի թե, ավելի դժվար էր մրցակցի դեմ մեն մենակ խաղալը: Ավելի դժվար, քան հիմա»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում BBC-ն։