«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի փաստաբան Հյուգ Վիժեն հայտնել է, որ կցանկանար ֆրանսիացի ֆուտբոլիստին տեսնել Լիոնում։
«Ես շատ ուրախ կլինեի, եթե նա վերադառնա Լիոն, բայց նա դեռ նման բան ինձ չի ասել։ Նա Ֆրանսիայի հետ խնդիրներ չունի։ Պարզապես լսեք, թե ինչպես է նա խոսում Ֆրանսիայի մասին: Ֆրանսիան նրան ամեն ինչ սովորեցրեց։ Նրա ծնողներն ապրում են Բրոն քաղաքի հենց կենտրոնում։ Նա սիրում է Ֆրանսիան»,- Վիժեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։